Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի շուրջ 115 հազար բնակիչներ հունիսի 26-ին շտապ տարհանման հանձնարարական են ստացել տեղատարափ անձրևների հետևանքով սողանքների և թայֆունների սպառնալիքի պատճառով: Մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների և մունիցիպալ հիմնարկությունների շենքերում:
Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրևներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն Է: Ճապոնիայի Օդերևութաբանական վարչության տվյալներով՝ այն ձևավորվում Է Ֆիլիպիններից արևելք ընկած գոտում և շուտով կշարժվի դեպի Ճապոնիայի կողմը: