Վիեննայում 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Արարատ Մարզական Միությունը։
Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը, որը շնորհվում է օտարերկրյա գործիչներին՝ հայերին ցուցաբերած աջակցության համար։
Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։
Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։