Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ հերթական համաժողովի ժամանակ մեծ ելույթով անդրադարձել է ֆեդերացիայի անելիքներին, ֆուտբոլի զարգացման տեսլականին և առաջիկա ծրագրերին:
«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր, սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՀՖՖ նախագահը: