«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է «Այսօր»-ը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին:
Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրել են սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին և փոխանցել այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը: