Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից Մոսկվայից դեպի Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ երկրներ չվերթի վառելիքի հավելավճարի ավելացման մասին, հայտնում է РУСАРМИНФО-ն:
Այդ չվերթների ժամանակ էկոնոմ դասի ուղևորների համար վառելիքի հավելավճարը կավելանա 15-20 եվրո, իսկ բիզնես դասի ուղևորների համար՝ երկու անգամ ավելի:
Գնի բարձրացման պատճառը Ռուսաստանում վառելիքի գնի աճն է: