ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Օսակայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ «Թրամփը և Պուտինը Օսակա քաղաքում հանդիպում կացնացնեն տեղական ժամանակով ժամը 14:00-ին»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը և Թրամփն Օսակայում առանձին հանդիպում կանցկացնեն հունիսի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Զրույցը կարող է տևել մոտավորապես մեկ ժամ: Նրա խոսքով՝ ղեկավարներն իրենք են որոշում հանդիպման օրակարգը: Մինչ այդ Թրամփը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին: «Ես շատ լավ զրույց կունենամ, բայց թե ես ինչ կասեմ՝ ձեր գործը չէ»,- հայտարարել է նա լրագրողներին Ճապոնիա մեկնելուց առաջ: