Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիան կվերսկսվի հունիսի 27-ին, ժամը 19:00-ին, հաղորդում է apsny.ge-ն:
Ցուցարարները որոշել են շարժվել «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնում են, որ ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չտա: