Վենեսուելայում երրորդ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալված են: Այս մասին ինչպես հայտնում է Noticias-ը, պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Մենք բացահայտել և բռնել ենք ահաբեկչական խմբին, որը ցանկանում էր հարձակում գործել Վենեսուելայի հասարակության և ժողովրդավարության դեմ»,- ասել է նա՝ չհստակեցնելով ձերբակալվածների թիվը:
Մադուրոյի խոսքով՝ կառավարության տապալման փորձը կազմակերպել էր երկրի ընդդիմությունը՝ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի և Միացյալ Նահանգների Սպիտակ տան համակարգմամբ: