Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում:
Մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց:
Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դարձավ բրոնզե մեդալակիր:
Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ է տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ:
1/8 եզրափակիչում Ներսեսյանը հաղթել է մոլդովացի Անդրեյ Չիրյակովին՝ 5:0, իսկ 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Մալկան Բայրամին: