ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի` մեկական ձերբակալվածի վերադարձնելու քայլը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։
«Համանախագահները ողջունել են ձերբակալվածների վերադարձման գործընթացը և շնորհակալություն հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ջանքերի համար, որը նպաստեց ձերբակալված անձանց նկատմամբ նման դրական առաջին քայլերին: Միաժամանակ համանախագահները կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ լրացուցիչ հումանիտար միջոցներ ձեռնարկել` խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելու հարցում»,– նշված է նրանց հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik-Արմենիան: