Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ 37-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի՝ չորրորդը Արոնյանի համար այս մրցաշարում։ Չորրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, հաղորդում է NEWS.am SPORT-ը:
Արոնյանը 2 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը։ Առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 3,5 միավոր։
Հունիսի 30-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։