«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - ասել է ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը։