Կիպրոսի նախագահը վիրահատվել է

14:09     30 հունիսի, 2019

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վիրահատվել է ազդրի կոտրվածքի հետևանքով, որը նա ստացել է պատահաբար Լիմասոլում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոաննուն թվիթերյան իր էջում, հաղորդում է Lenta-ն:

Հաղորդվում է, որ նա ընկել է աստիճանների վրա:

Բժիշկների կանխատեսմամբ՝ նախագահը կշարունակի կատարել իր պարտականությունները  3 շաբաթ անց:


© armedia.am