Իսրայելական ավելի քան 10 կործանիչներ լիբանանյան օդային տարածքից հարձակվել են Դամասկոսի և Հոմսի մատույցներում սիրիացի զինվորականների դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է shantnews-ը:
Սիրիական ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի արվարձանում։ Քաղաքում հզոր պայթյունների ձայն է լսվել։
Կատարված հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա։ Հաղորդվում է 21 վիրավորի մասին։