Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերը 10 օրում կհասնեն Թուրքիա, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանն այս հայտարարությունն արել է Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիան կկարողանա առանց խնդիրների կարգավորել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, որոնք առաջ են եկել ռուսական Ս-400-ների հետ կապված: