Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ամփոփելով հումանիտար խմբի իրականացրած աշխատանքը:
«Առաջին խումբն աշխատանքները սկսեց փետրվարին: Կազմում ներգրավված էին սակրավորներ, բժիշկներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր իրականացնել առաքելության խմբի մասնակիցների անվտանգությունը հնարավոր դիվերսիոն պատահարներից կամ նմանատիպ այլ միջամտություններից»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:
Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս: