Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Բացմանը մասնակցել է նաև Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, Ճապոնիայի արքայադուստր Ակիկո Մուկասան և այլք: Այս մասին հայտնում է yerkir.am-ը՝ հղում կատարելով «Անադոլու» գործակալությանը:
Նշենք, որ 2019 թ. Ճապոնիայում հայտարարվել է «Թուրքական մշակույթի տարի», և Թուրքիան Ճապոնիա էր ուղարկել Օսմանյան թեմատիկայով մի շարք հնագիտական առարկաներ:
Պոլսահայ Արա Գյուլերը, որը համագործակցել էր մի շարք միջազգային առաջատար ամսագրերի հետ, մահացել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում: