Թուրքիան դիտարկում է Ռուսաստանից մարտական ինքնաթիռներ գնելու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն F-35 կործանիչներ մատակարարել, գրում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է նաև, որ Անկարան պատրաստվել է ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգեր ձեռքբերելու կապակցությամբ Վաշինգտոնի կողմից հնարավոր պատժամիջոցներին:
Բացի այդ, Bloomberg-ի զրուցակիցը հայտնել է, որ Թուրքիայի կարծիքով ռուսական Ս-400 համակարգերը գերազանցում են ամերիկյան Patriot համակարգերին և կարող են պաշտպանել Անկարան և Ստամբուլը: