Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը հուլիսի 2-ին հայտարարել է բողոքների ալիք առաջացրած արտահանձնման մասին օրենքից հրաժարվելու մասին: Օրինագիծն այլևս չի ներկայացվի Օրենսդիր խորհուրդ, փոխանցում է Deutsche Welle-ն:
Արտահանձնման մասին օրենքը Հոնկոնգի իշխանություններին թույլ կտար Չինաստանին արտահանձնել նրանց, ում Պեկինում մեղավոր են համարում որևէ հանցագործության մեջ: Մինչև վերջերս Հոնկոնգի իշխանությունները հրաժարվում էին արտահանձնել իրենց քաղաքացիներին մայրցամաքային Չինաստանին դատավորների կանխակալ վերաբերմունքի առումով կասկածների և կտտանքների ու մահապատիժների լայն կիրառման պատճառով:
Արտահանձնման մասին օրենքի առաջադրումը Հոնկոնգի կառավարության կողմից վերջին երեք տասնամյակների ամենամեծ ցույցերի պատճառ դարձավ: Հուլիսի 1-ին, Չինաստանի կազմ Հոնկոնգի վերադառնալու 22-րդ տարեդարձի օրը, բողոքներն ավելի սաստկացան: Խաղաղ ցույցերին զուգահեռ,հարյուրավոր մարդիկ գրավեցին խորհրդարանը: