Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոն որպես վկա հարցաքննության է կանչել Արգենտինայի նախագահի թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսին Բուենոս Այրեսում 1994 թվականին ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու գործով։
Գործով մեղադրյալ է ճանաչվել սենատոր և երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, որն առաջադրվել է փոխնախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։ Կառավարությունը 2003-2008 թվականներին գլխավորած գործիչը պետք է դատարան ներկայանա հուլիսի 10-ին։
Նա պետք է պատասխանի համաձայնագրի մասին հարցերին, որն Արգենտինան կնքել է Իրանի հետ 2013 թվականին։ Դատավորը Ֆերնանդեսին դատարան է կանչել ստորագրված փաստաթղթի մասին նրա քննադատական ելույթներից հետո։
Նշենք, որ նախկին նախագահն անցնում է մի քանի քրեական գործով, նրան մեղադրում են վատնումների, փողերի լվացման, կոռուպցիայի և ահաբեկչությունների հետաքննությանը խոչընդոտելու մեջ։