ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ստորջրյա նավի վրա հրդեհից հետո, որի հետևանքով 14 նավաստի է զոհվել:
«14 զոհերից 7-ն առաջին ռանգի կապիտաններ են, երկուսը՝ Ռուսաստանի հերոս: Սա մեծ կորուստ է», - ասել է Պուտինը:
Հուլիսի 1-ին Ռուսաստանի տարածքային ջրերում հրդեհ է բռնկվել ստորջրյա նավերից մեկի վրա: Վերջինս Ռազմածովային նավատորմի համար զբաղվում էր Համաշխարհային օվկիանոսի հատակի ուսումնասիրությամբ: Միջադեպը տեղի է ունեցել կենսաչափական չափումներ իրականացնելու ժամանակ: Նավաստիները զոհվել են արտանետումներից թունավորումից: