ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովի ժամանակ համաձայնեցրել են ԵՄ առանցքային պաշտոններում թեկնածուների «փաթեթը»: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ երկօրյա գագաթաժողովի արդյունքներով:
Եվրախորհրդի ղեկավար է դարձել Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը: Եվրախորհուրդը Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյահենին առաջադրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդին՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի, իսկ Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելիին՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնում: