Վենեսուելայի իշխանություններն առաջիկա շաբաթներին կհայտարարեն ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ նախնական համաձայնությունների հասնելու մասին: Այդ մասին հուլիսի 2-ին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Մեր դռները բաց են քաղաքական երկխոսության համար ընդդիմության ցանկացած առաջնորդների և ներկայացուցիչներ հետ, և այդ ուղղությամբ նույնպես ամեն ինչ լավ է: Առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն այն մասին, թե որքան լավ են ընթանում շփումներն ու բանակցությունները, ինչպես նաև նախնական համաձայնությունների մասին ընդդիմության տարբեր հատվածների հետ»,- ասել է նա ելույթի ընթացքում:
Մադուրոյի խոսքով՝ Կարակասը շարունակում է պաշտպանել Նորվեգիայի նախաձեռնությունն Օսլոյում Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների անցկացման վերաբերյալ: