Ավստրիայի Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին: Հունիսի 3-ին այդ մասին Twitter-ում հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Որոշումը միաձայն ընդունվել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեի կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ազգային խորհուրդն անվստահության քվե հայտնեց Սեբաստյան Կուրցի նախարարների կաբինետին՝ փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի պաշտոնաթողության ֆոնին: Հունիսի 3-ին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ղեկավարությամբ կայացել է մինչև Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիռլյայնի և նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվությունը: