Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր, ներառյալ երկկողմ կապերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները, տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Գրիգորյանը Թեհրան է մեկնել հուլիսի 2-ին՝ մասնակցելու Իրան-Հայաստան Համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստին։
Համատեղ հանդիպման ժամանակ, որը Գրիգորյանն անվանել է շատ օգտակար և արդյունավետ, Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։
ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ հանդիպմանը ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրի, շրջակա միջավայրի և զբոսաշրջության շուրջ, որոնց մանրամասն արդյունքները ներկայացված են երկու կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրում։
Գրիգորյանը նաև ընդգծել է, որ նոր գործարքները բխում են երկու երկրների շահերից։