Եվրախորհդարանը չի կարողացել քվեարկության առաջին փուլով նախագահ ընտրել
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ: Այդ մասին են վկայում հուլիսի 3-ի առավոտյան կայացած քվերակության արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդամենը հաշվվել է 662 քվե: Ըստ որում, լավագույն արդյունքը ցուցադրել է իտալացի թեկնածու Դավիթ Սասոլին՝ հավաքելով 325 քվե, ինչը պակաս է 50 տոկոս + 1 քվեից, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակի համար:
«Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չհավաքեց, հայտարարվել է երկրորդ փուլ»,- նշել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին: