Իրանը գաղտնի զենք ունի, որը կարող է օգտագործել «սև օրվա» համար: Այս մասին հայտարարել է իրանցի գեներալ Ալիրեզա Սաբախի Ֆարդը, փոխանցում է Fars-ը:
«Մեր զսպող և գաղտնի զենքը Հորմուզի նեղուցում Իրանի սահմանից 200 մղոն հեռավորության վրա կանգնեցրել է թշնամուն: Բոլորը լավ գիտեն, որ Իրանի թշնամու առաջին սխալը վերջինը կլինի»,- ասել է նա:
Ֆարդի խոսքով՝ թշնամիներն Իրանի դեմ առավելագույն ճնշում են գործադրում, օգտագործում թշնամական հռետորաբանություն, սակայն վախեցնել իրանցիներին չի հաջողվի: