Սուդանի ընդդիմությունն ու Ռազմական խորհուրդը պայմանավորվել են անցումային կառավարություն ստեղծել

13:00     5 հուլիսի, 2019

Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմադիր ուժերը բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել անցումային շրջանում մինչև ընտրությունները ղեկավար մարմին ստեղծելու շուրջ, NEWS.am-ի փոխանցմամբ հայտնում է Al Arabiya-ն:

Կողմերը համաձայնվել են ստեղծել քաղաքացիական և զինվորական ներկայացուցիչներից ինքնիշխան խորհուրդ, որը կգործի նվազագույնը 3 տարի: Համաձայնվել են ձևավորել նաև անկախ կառավարություն և սկսել վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնության ակտերի քննությունը:

Բանակցային գործընթացը վերականգնվել էր չորեքշաբթի Սուդանի մայրաքաղաքում: Կողմերը քննարկել են երկրի ապագա քաղաքական կառուցվածքի հարցերը: Երկխոսության գլխավոր նպատակը կառավարող մարմնի ստեղծումն էր: Բանակցություններում միջնորդներն են Եթովպիան և Աֆրիկյան միությունը:


© armedia.am