Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմադիր ուժերը բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել անցումային շրջանում մինչև ընտրությունները ղեկավար մարմին ստեղծելու շուրջ, NEWS.am-ի փոխանցմամբ հայտնում է Al Arabiya-ն:
Կողմերը համաձայնվել են ստեղծել քաղաքացիական և զինվորական ներկայացուցիչներից ինքնիշխան խորհուրդ, որը կգործի նվազագույնը 3 տարի: Համաձայնվել են ձևավորել նաև անկախ կառավարություն և սկսել վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնության ակտերի քննությունը:
Բանակցային գործընթացը վերականգնվել էր չորեքշաբթի Սուդանի մայրաքաղաքում: Կողմերը քննարկել են երկրի ապագա քաղաքական կառուցվածքի հարցերը: Երկխոսության գլխավոր նպատակը կառավարող մարմնի ստեղծումն էր: Բանակցություններում միջնորդներն են Եթովպիան և Աֆրիկյան միությունը: