Թուրքիայի ձեռք բերած ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը բեռնատար օդանավեր կբեռնեն կիրակի: Իսկ արդեն հաջորդ շաբաթ այն կլինի Թուրքիայում:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ս-400-ի նախնական մատակարարումը կիրականացվի 2 բեռնատար օդանավերով ռուսական ռազմական ավիաբազայից: Հաղորդվում է նաև, որ ռուսական տեխնիկական խումբը, որը հետևելու է Ս-400-ի տեղադրմանը, Թուրքիա կժամանի երկուշաբթի:
Հիշեցնենք՝ Վաշինգտոնը պաշտոնապես սկսել է Թուրքիային F-35 ծրագրից հանելու գործընթացը: