Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Լիլիան Մորի Մասկիյեն ափսոսանք է հայտնել Ուկրաինայի որոշման պատճառով, որով չեղարկվել է ԵԽԽՎ-ին իր խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հրավերը։ Հիշեցնենք՝ ընտրությունները նախատեսված են հուլիսի 21-ին։
Լիլիան Մորի Պասկիյեն, պատասխանելով Վերին Ռադայի նախագահի նամակին, նշել է, որ Վեհաժողովը երկարամյա փորձ ունի Ուկրաինայի հետ դիտորդական առաքելություններում աշխատելու, ինչը նպաստել է երկրում զգալի բարելավումների՝ իրավական ու ընտրական բարեփոխումների առումով։
«Պետք է ընդգծել, որ Ուկրաինան, որպես Եվրախորհրդի անդամ, գտնվում է Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի ներքո և պարտավորվում է Վեհաժողովին հրավիրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ավելացրել է ԵԽԽՎ նախագահը։