Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի հետևանքով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Միջադեպը տեղի է ունեցել զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։
Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։