Նշենք, որ Արման Կիրակոսյանը 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի դեսպան:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ. «Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին:
Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն:
Ննջիր խաղաղությամբ, սիրելի ընկեր: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: