Երևանի Շահումյան հրապարակում ժամը 19:00-ին Տիմատիի մասնակցությամբ տեղի կունենա Black Star Burger-ի պաշտոնական բացման արարողությունը:
Այս մասին տեղեկացրեց Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը:
«Միջոցառումը վարելու են հաղորդավար Եգոր Գլումովն ու երգիչ Մհերը: Մինչև Տիմատիի բեմ բարձրանալը ելույթներով հանդես են գալու նաև մեր հայ աստղերը՝ Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, ինչպես նաև Swag Dance պարային խումբը:
Կազմակերպվելու են նաև մրցույթներ»,- նշեց Յուրին և հավելեց, որ այդ ամենից հետո նախատեսվում է Տիմատիի ելույթը, կլինի Black Star Burger-ի պաշտոնական բացումն, ինչից հետո ներկաներին կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված 1000 անվճար բուրգեր:
Միջոցառումը տևելու է մոտավորապես 3 ժամ: