Հանրապետությունում այս շաբաթվա ընթացքում զով եղանակը կպահպանվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում, օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,-նշել է Գագիկ Սուրենյանը: