Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշումների նախագիծ է պատրաստել, որով Ռուսաստանին պետք է պարտավորեցնեն վերականգնել թույլ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու շրջանառությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԵԱՏՀ փաստաթուղթն ուղղված է ավելի վաղ երկրում մտցված սահմանափակումներից հրաժարվելուն: Պարբերականը հայտնում է, որ դրանով կոլեգիան ՌԴ-ին իրազեկում է 2014 թվականի ԵԱՏՄ մասին պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին: «Դրանից հետևում է, որ արտադրանքը, որը համապատասխանում է միության տեխնիկական կանոնակարգերին, առանց լրացուցիչ սահմանափակումների շրջանառության մեջ է դրվում ԵԱՏՄ երկրների տարածքում»,- «Իզվեստիային» ասել է կոլեգիայի խորհրդակցության մասնակիցներից մեկը:
Հստակեցվում է, որ ալկոհոլային էներգետիկները համապատասխանում են այդ տեխկանոնակարգավորումներին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին»: Սրա հետ կապված ազգային օրենսդրությունը դրանց նկատմամբ չի կարող կիրառվել, կարծում են ԵԱՏՀ-ում:
Ռուսաստանը ալկոհոլային էներգետիկների արտադրության և շրջանառության սահմանափակում է մտցրել 2018 թվականի հունվարի 1-ից՝ ալկոհոլի և էներգետիկ հավելումների համակցությամբ ռուսաստանցիների առողջության վրա բացասական ազդեցության պատճառով: