«Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությունը անընդունելի է համարում հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի պահվածքը, որը հայհոյանքներ և անձնական վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ նախագահի հասցեին, և խոստանում է հեղինակի վերաբերյալ «համապատասխան որոշում» կայացնել: Այս մասին «Շաբաթվա շեշտը» հատուկ թողարկման եթերում հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, փոխանցում է newsgeorgia.ge-ն:
«Հեռուստաալիքը կտրականապես չի կիսում ոչ թե Գաբունայի կարծիքը, այլ արտահայտման ձևը: Կարծում եմ, որ դա չի համապատասխանում թե՛ խմբագրական քաղաքականությանը, թե՛ ալիքի բարձր չափանիշներին, այն Վրաստանում համար 1-ն … Համապատասխանաբար, մենք անպայման կքննարկենք այդ հարցը և անպայման որոշում կկայացնենք հեղինակի վերաբերյալ» – ասել է Գվարամիան:
«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենը նաև նշել է, որ «P.S.» ծրագիրը հեղինակային է, և Գաբունիայի տեքստերը հեռարձակվել են առանց ղեկավարության հետ համաձայնեցման: