Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ Է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն: Հուլիսի 8-ին այս մասին հայտարարել Է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդուլ Ռահիմ Մուսավի: «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ, բայց շատ լավ Է պատրաստված իրեն պաշտպանելու համար»,- մեջբերում Է Mehr գործակալությունը:
Մուսավիի խոսքով՝ «այսօր թշնամին՝ ի դեմս ԱՄՆ-ի, կենտրոնացել Է (Իրանի դեմ) հիբրիդային ռազմավարության վրա, որը բաղկացած Է պատժամիջոցներից, սպառնալիքներից և հոգեբանական ճնշումից:
Իրանի շուրջն իրադրությունը սրվել Է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ և հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, իսկ Թեհրանն այդ մեղադրանքները հերքեց:
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցեցին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի PQ-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը, ինչից հետո նախատեսվում էր ԱՄՆ-ի ռազմական գործողությունը՝ կետային հարվածների տեսքով, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի փոխանցմամբ՝ այդ գործողությունն սկսվելուց 10 րոպե առաջ ինքը հրաման Է տվել չկատարել այն՝ համարելով անհամաչափ Թեհրանի գործողություններին: