ԱՄՆ-ի ներկայացուցիչները «Թալիբան» արմատական շարժման հետ կայացած կոնսուլտացիաներում անդրադարձել են 2.5 տարվա ընթացքում երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրին: Այդ մասին ասված է The Wall Street Journal (WSJ) թերթի հուլիսի 7-ին հրապարակած հոդվածում:
Հրատարակության աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը հնարավոր է համարել, որ զորքերն Աֆղանստանից դուրս բերվեն 2,5 տարվա ընթացքում: Ինչպես նշված է հրապարակման մեջ, ավելի վաղ խոսք էր գնում երեք տարվա մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդել են, որ օտարերկրացի զինծառայողները պետք է «երկրից հեռանան ինն ամսվա ընթացքում»:
Հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ հաշտության հասնել մինչև սեպտեմբերի 1-ը: Նա այն ժամանակ հերքել է թալիբների ներկայացուցիչների այն պնդումները, թե ամերիկացիներն արդեն իրենց են հանձնել Աֆղանստանից իրենց զորեքերի դուրսբերման նախնական գրաֆիկը: