Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Սերբիա այց կկատարի հուլիսի 15-ին: Հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել է սերբական Blic հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ Սերբիա Մակրոնի այցի գլխավոր թեմաները կլինեն Կոսովոյի իրադրությունը և Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցը:
Թերթի տվյալներով՝ այցի ծրագիրը ներառում է բանակցություններ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, պատվիրակությունների ընդլայնված հանդիպում, ինչպես նաև այցելություն Բելգրադի պաշտպանների հուշահամալիր և Կալեմեգդանում Ֆրանսիային շնորակալության հուշարձան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարոնը Սերբիա այցը հետաձգել էր Փարիզում տեղի ունեցող անկարգությունների պատճառով: