Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադարձել է վերջին շրջանում «Բռնության ձայներ» հեշթեգով տարածվող պատմություններին։
NEWS.am-ի փոխանցմամբ, նա ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տարածել է Armenian weekly-ի հոդվածը, որը վերնագրված է «Բռնության ձայնը․ հեշթեգ, որը լույս է սփռում Հայաստանում ընտանեական բռնության վրա», ու գրել, որ հոդվածը թույլ կտա ավելի լավ հասկանալ #Բռնության_ձայնը հեշթեգը, որով հայերն արդեն մի քանի օր իրենց վկայություններն են ներկայացնում ամուսնական ու ընտանեական բռնությունների մասին:
«Մենք (Ֆրանսիան) այստեղ չենք դասեր տալու համար, այլ աջակցելու այս համընդհանուր պայքարին և կիսելու այս բռնության դեմ պայքարի մեր փորձը»,-գրել է Լաքոթը։