Գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: