Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրն ուղարկել Իրանի առևտրի և արդյունաբերության նախարարություն՝ կյանքի կոչելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Իրանի խորհրդարանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին 2018 թվականի մայիսի 17-ին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը: