Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բարբադոս կղզում երկրի ընդդիմության հետ բանակցությունների մեկնարկի մասին:
«Վենեսուելայի ընդդիմության հետ երկխոսության գործընթացը սկսված է: Բանակցություններին, որոնք անցկացվում են Բարբադոս կղզում, մասնակցում է Նորվեգիայի կառավարությունը», - նշել է Նիկոլաս Մադուրոն:
Նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները, որոնք առաջին օրը տևել են 5 ժամ, կավարտվեն համաձայնության ձեռքբերմամբ: «Վստահ եմ, որ եթե մենք աշխատենք այդ օրակարգով, և ամերիկացիները չմիջամտեն, ապա համաձայնության կգանք՝ ի շահ Վենեսուելայի»- նշել է Մադուրոն՝ հավելելով, որ օրակարգում 5 հարց է: