Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, որում վերջինս հայհոյանքներ է ուղղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
«Կովկասում տղամարդը նման խոսքեր չի արտաբերում անգամ արյունարբու թշնամու հասցեին: Գաբունիան ի ծնե վախկոտ է, սա վրաց ժողովրդի և Վրաստանի խայտառակությունն է»,- գրել է Քադիրովն իր տելեգրամյան ալիքում:
Նա հավելել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից և ժողովրդից: Նա կոչ է արել քրեական գործ հարուցել Գաբումիայի դեմ:
Քադիրովի խոսքով՝ աշխարհում միլիոնավոր մարդիկ խոր հարգանք են տածում Վլադիմիր Պուտինի նկատմամբ, և Գաբունիային հարկավոր է փակել 7 կողպեքի տակ, հակառակ դեպքում «առաջին իսկ պատահածը կարող է նրա հետ անել այն, ինչին նա արժանի է»: