Իրանն սպառնացել է վերսկսել ապակատիվացրած ցենտրիֆուգերի աշխատանքը և ուրանի հարստացման մակարդակն ավելացնել մինչև 20 տոկոս՝ որպես 2015 թվականի միջուկային գործարքից հետքայլ անելուն ի պատասխան հավանական միջոցառումներ:
«Եթե գործարքի մասնակիցները, հատկապես եվրոպացիները, լրջագույնս չկատարեն իրենց պարտականությունները, երրորդ քայլը լինելու է ավելի ուժեղ, ավելի վճռական և փոքր-ինչ անսպասելի», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
Ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ Թեհրանն ուրանի հարստացման թույլատրելի 3.67 տոկոս մակարդակից անցել է 4.5 տոկոսի: ԱԷՄԳ ճշտում է այս թիվը: