Դալայ լաման աշխարհի տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից կրթության փիլիսոփաների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչու է վերջին շրջանում քննադատաբար տրամադրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, փոխանցում է NEWS.am-ը:
«Վերջին շրջանում քննադատաբար եմ տրամադրված ԱՄՆ նախագահի նկատմամբ... Ինձ դուր չի եկել նրա արտահայտությունն առ այն, որ Ամերիկան առաջին տեղում է: Այդպիսի երկիրը չպետք է մտածի միայն իր մասին: Դա նեղ մտածողություն է»,- Դհարամսալայում իր նստավայրում անցկացված «Մարդու կրթությունը 3-րդ հազարամյակում» առաջին միջազգային համաժողովում ասել է Դալայ լաման:
Աշխարհահռչակ հոգևոր առաջնորդը նաև հիշել է «սոցիալիստական համակարգը» և ԽՍՀՄ-ին: «Մոտիվացումն արտակարգ էր: Բայց մարդուն, որը պետք է կյանքի կոչեր հրաշալի գաղափարները, չէր բավականացնում բարոյականությունը, և նա նեղ մտածողություն ուներ»,- կարծում է Դալայ լաման: