«Մեկ գործնական խորհուրդ նրանց, ովքեր ուղևորվում է Հայաստան հանգստանալու կամ ընկերներին հյուր: Յուրաքանչյուր անգամ պատրաստվելով սեղան նստելուն՝ առնվազն ևս մեկ ժամ ի նկատի ունեցեք: Հակառակ դեպքում ձեր պլանները չեն աշխատի: Զարմանալի հյուրասիրություն և բարություն: Իսկ ի՞նչ եք ուզում մի երկրից, որտեղ միլֆեյի մեկ կտորը մեկ ամբողջական տորթի չափ է», - գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով մի քանի օր է ֆեյսբուքյան իր էջում կիսվում է Հայաստան կատարած այցից իր տպավորություններով: