ԵԱՀԿ ԽՎ–ն կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին աշխուժացնել երկխոսությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրում կա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված հատված։ Հռչակագիրը հրապարակվել է կազմակերպության կայքում։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին եզրափակիչ հռչակագիր է ընդունել։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող միջնորդական ջանքերի համատեքստում։ Նաև առաջարկվում է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանն անցկացվել է հուլիսի 4–8–ը։ -0-