Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է իրանակացվել հուլիսի 9-ին: Այդ մասին հաղորդել է Haberturk թերթը: Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին ավարտվել է Ս-400-ի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:
Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ Ս-400-ի բեռնումը կարող է սկսվել հուլիսի 7-ին: Ըստ որում մինչև հուլիսի 8-ը, աղբյուրի տեղեկատվությամբ՝ Թուրքիա կժամանեն ինը տեխնիկական մասնագետներ ՌԴ-ից, որոնք կաշխատեն համակարգերի ծավալման գործում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ էրդողանը հայտնել էր Ս-400-ների բեռնումն սկսելու մասին՝ Թուրքիա ուղարկելու համար: Ըստ որում Թուրքիայի ղեկավարը հրաժարվել էր հայտնել համակարգերի առաքման ստույգ ժամկետը: